Վանո Սիրադեղյան

Բուքը երգը երեխան

Այս պատմությունը մի աղքատ երեխայի մասին է,որը ձմռան ցրտին՝ պատառոտված կոշիկներով շտապում էր դպրոց։Նա այնքան շատ էր սիրում
դպրոցը,որ առհամարհելով բուքն ու սառնամանիքը դպրոցի բացման ժամից շուտ այնտեղ է հասնում այն ակնքալիքով,որ դպրոցի պահակը
նրան ներս կթողնի և նա այնտեղ վերջապես կտաքանա։Սակայն տղային դա չի հաջողվում քանի որ դպրոցի պահակը նրան ներս չի թողնում։
Երեխան այնքան միամիտ և բարեսիրտ էր,որ պահակի դաժան վերաբերմունքը վերագրում է նրան,որ պահակը իր լավն էր ցանկանում։
Նա տուն գնալ և վերադառնալ չէր կարող քանի որ նրան խանգարում էին՝ բուքը,մութը,ցուրտը,շները։Նա ցրտից սկսում է պարել,երգել
և այդ վիճակում նրան տեսնում է Ավագը։Երեխան ամոթից երկվարկյան տաքանում է միաժամանակ սպասելով դռան բացվելուն։

Ծուխը մարեց

Այս պատմությունը մի ավանդական գյուղի մասին է,որը երկու հարյուր տարի անցյալ ունեցող՝ քիչ բնակիչներով,փոքր գերեզմանոցով գյուղ էր։

Հանգուցյալը լավ հարս էր եղել՝ ունեցել էր հինգ զավակ,պահել էր հաշմանդամ ամուսնուն,թոռներին։Հիվանդության պատճառով գյուղից մեկ ամիս բացակայելուց հետո՝ զավակները նրա դին քաղաից բերում են գյուղ՝ հողին հանձնելու։

Հալեվոր ամուսինը շատ անհանգիստ էր իր կնոջ կորուստով քանի որ նրանք հիսուն դժվար տարիներ ապրել էին իրար հետ։Թաղման կարքը կատարելուց հետո զավակները տան դուռը փակում են և հալիվորին իրենց հետ տանում են քաղաք։

Հայ կինը,մայրը ընտանիքի,տան հիմքն է,սյունն է,կրակն է և նրա մահից հետո այդ ամենը ոչնչանում,դատարկվում,մարում է։

Մի ճամպրուկ փող

Պատմությունը երեք գյուղացի ընկերների մասին է,որոնք սիրում էին պառկել խոտերի վրա՝ նայել աստղերին և երազել։Նրանցից մեկը՝ Սուրոն երազում էր ունենալ մեկ ճամպրուկ փող,որը չէր համընկնում մյուսների անշահախնդիր երևակայությունների հետ։Սուրոյենք վատ էին ապրում և նա ութերորդ դասարանից դուրս էր եկել դպրոցից և սովորել էր վարորդություն։Հայրը շուտ էր մահացել և ամբողջ ընտանիքի հոգսը ընկել էր Սուրոյի վրա։Բեռնատար մեքենա քշելով նա լավ փող էր վաստակում,սակայն փողի հետ ճիշտ վարվել չգիտեր և այն ծախսում էր անտեղի։

Սուրոն բարեսիրտ,կամեցող,բոլորին օգնող,անշահախնդիր,ընկերասեր,պարզ,ուրախ մարդ էր։Նա զգալով փողի կարիքը և դեռ փոքր տարիքից աշխատելով և լավ գումար վաստակելով չի հպարտացել,ապահովել է իր ընտանիքի կարիքները,օգնել է անծանոթներին,ընկերներին,հոգ է տարել բոլորի մասին,սակայն այդ բեռն այնքան ծանր է եղել նրա համար,որ վաղաժամ հեռացել է այս աշխարհից։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started